Հունվարի 10-ի Երևան-Թեհրան-Երևան չվերթը կկայանա ըստ նախատեսվածի![]() 10 հունվարի 2020 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 10-ի Armenia Airways ավիաընկերության Երևան-Թեհրան-Երևան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի, հայտնում են Քաղավիացիայի կոմիտեից: Մինչդեռ, UR ավիաընկերությունն իր նախաձեռնությամբ չեղարկել է հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը։ Ավելի վաղ Քաղավիացիան հայտարարել էր, որ Հայաստանը կշարունակի չվերթներ իրականացնել դեպի Իրան և չի շրջանցի այդ երկրի օդային տարածքը: Հունվարի 8-ի լուսադեմին Թեհրանում Boeing 737-ի կործանումից հետո «Ուկրաինական ավիաուղիները» չեղարկել էր դեպի Իրան թռիչքները: Air France-ն ու Lufthansa-ն նույնպես հայտնել էին, որ չեն օգտվի Իրանի և Իրաքի օդային տարածքից, իսկ Ռոսավիացիան ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տվել դադարեցնել թռիչքներն այդ երկրներով, ինչպես նաև Պարսից ծոցի և Օմանի ծոցի տարածքով: Ավիավթարի հետևանքով 176 մարդ է զոհվել: Իրանի իշխանությունները որպես վթարի պատճառ նշել են շարժիչի բռնկումն ու ինքնաթիռի կառավարումը վերականգնելու անձնակազմի անհաջող փորձը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |