Կոնգրեսը հավանություն է տվել Իրանի դեմ ուժի կիրառման հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակմանը![]() 10 հունվարի 2020 - 12:28 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հունվարի 9-ին հավանություն է տվել բանաձևին, որով սահմանափակվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լիազորություններն Իրանի դեմ առանց օրենսդիրների համապատասխան թույլտվության զինված ուժերի կիրառման հարցում: Նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում: Նախաձեռնությանը հավանություն է տվել 224 կոնգրեսական, դեմ է արտահայտվել 194 կոնգրեսական: Փաստաթղթին կողմ է արտահայտվել 3 հանրապետական, դեմ՝ 8 դեմոկրատ, գրում է ՏԱՍՍ-ը: Բանաձևը պարտավորեցնում է նախագահին ռազմական գործողություններ չսկսել Իրանի դեմ և երկրի տարածքում, քանի դեռ ԱՄՆ վարչակազմը չի ստացել Կոնգրեսի համապատասխան թույլտվությունը կամ տեղի չի ունեցել «զինված հարձակում ԱՄՆ վրա»: Փաստաթղթի հեղինակն է Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիսա Սլոտկինը՝ նա դեմոկրատ է Միչիգան նահանգից: ԿՀՎ-ում աշխատանքի տարիներին նա մի քանի անգամ եղել է Իրաքում: Հունվարի 3-ին Թրամփի հրամանով հասցված ավիահարվածի արդյունքում սպանվել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Պաշտոնական Թեհրանն ավելի ուշ վրեժ է խոստացել ԱՄՆ-ին։ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ևս խոստացել է, որ ավիահարվածի կազմակերպիչներին «դաժան վրեժ է սպասվում»։ Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Պենտագոնը հայտարարել է, որ Իրանն արձակել է առնվազն 12 հրթիռ։ Ավելի ուշ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիթ Թահթ Ռավանչին հայտարարել է, որ Իրանն ավարտել է վրեժը Սոլեյմանիի սպանության համար և ռազմական նոր գործողություններ չի ձեռնարկի, եթե ԱՄՆ-ն ագրեսիա չցուցաբերի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |