Մետե Հաթայ. Կիպրոսի խնդրի հիմնական տարբերությունը ղարաբաղյան խնդրից նրանում է, որ թուրքերն ու հույները բանակցում են24 նոյեմբերի 2008 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի խնդրի հիմնական տարբերությունը ղարաբաղյան խնդրից նրանում է, որ թուրքերն ու հույները բանակցում են ըստ ՄԱԿ-ի ծրագրի, իսկ Լեռնային Ղարաբաղում նման բան չկա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Օսլոյի Խաղաղության ինստիտուտի աշխատակից, Կիպրոսի թուրքական համայնքի ներկայացուցիչ Մետե Հաթայը: «Թուրքերը գնում են կղզու հունական մաս աշխատանքի, գնումների, ինչպես նաեւ հույներն են այցելում թուրքական մաս: Ինչպես գիտեք, տարանջատող պատը Նիկոսիայում քանդվել է եւ «կանաչ գծով» օրեկան անցնում է կղզու գրեթե ողջ բնակչությունը: Կղզու թուրքական մասում է բնակվում նաեւ հայ համայնքի մի մասը` շուրջ 2000 հոգի, մեր հարաբերությունները նորմալ են: Ընդհանրապես, պետք է ասեմ, որ հասարակության մակարդակով հույներն ու թուրքերը առանձնապես թշնամաբար չեն տրամադրված միմյանց հանդեպ: Սակայն Կիպրոսի շուրջ համաձայնագրի բացակայությունը շատ խնդիրների պատճառ է դառնում` սկսած օրենքների կատարումից մինչեւ հսկողության ոլորտների տարանջատում»,-ասել է Հաթայը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ թուրքական զորքերը Կիպրոսում են գտնվում «անհրաժեշտաբար» եւ եթե ստորագրվի Կիպրոսի խնդրի կարգավորման ՄԱԿ-ի ծրագիրը, զորքերը կլքեն կղզին: Սակայն այն հարցին, թե այդ դեպքում ինչու է Թուրքիան դեմ ԼՂՀ Պաշտպանության բանակին, որը երաշխավորում է ԼՂՀ քաղաքացիների անվտանգությունը, Հաթայը խուսափեց պատասխանից` հավելելով, որ «բոլոր հարցերը պետք է լուծվեն փոխզիջումների հիման վրա»: Կիպրոսցի թուրքը նաեւ չցանկացավ խոսել ԼՂՀ «ադրբեջանական համայնքի» մասին: «Ցանկացած դեպքում ես գտնում եմ, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար չճանաչված հանրապետությունները պետք է ընդհանուր ռազմավարություն մշակեն, ճիշտ է, հաշվի առնելով շահագրգիռ կողմերի կարծիքը»,-ասել է նա: Կիպրոսը կիսված է երկու մասի 1974թ. ի վեր: Կղզում է գտնվում 35-հազարանոց թուրքական զորակազմը: ՄԱԿ-ի ծրագրով նախատեսվում է համաձայնագիր ստորագրել կղզու վերամիավորման եւ ընդհանուր վարչակազմի ստեղծման մասին: 2004թ. կայացած վերջին հանրաքվեում հունական համայնքը մերժեց ՄԱԿ-ի ծրագիրը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |