Նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Փողերի լվացմանն օժանդակելու մեջ մեղադրվող ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ-ի Ալիկ» մականունով հայտնի Ալեքսան Պետրոսյանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, հայտնում է Factor.am-ը՝ փաստաբան Միհրան Պողոսյանին հղումով:

«Ճիշտ է՝ պաշտպանության կողմը համաձայն չէ նաև այս որոշման հետ, քանի որ խափանման միջոցն առհասարակ պետք է վերացվեր, բայց այնուամենայնիվ պետք է փաստենք, որ դատարանը որոշակիորեն օբյեկտիվ գտնվեց անձին արգելանքի տակ պահելու հարցը լուծելիս»,-գրել է փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում։

Պետրոսյանը մեղադրվում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին փողերի լվացման հարցում օժանդակելու մեջ:

Կալանքի քննարկման դատական նիստի ընթացքում պաշտպան Միհրան Պողոսյանը ներկայացրել էր նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն` նշելով, որ Պետրոսյանի հարազատները պատրաստ են դատարանի դեպոզիտ հաշվին 20 մլն դրամ գումար փոխանցել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---