Ֆրանսահայերը պահանջել են քննարկել Սենատում Ցեղասպանության քրեականացման մասին օրինագիծը24 նոյեմբերի 2008 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին Փարիզում` Սենատի շենքի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծն անհապաղ Սենատում քննարկելու պահանջով ակցիան: Ինչպես PanARMENIAN.Net ն է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, ակցիային մասնակցել են շուրջ 800 հոգի, այդ թվում տարբեր կուսակցություններ ներկայացնող մի քանի ֆրանսիացի խորհրդարանականներ, ինչպես նաեւ իր հականացիստական գործունեությամբ հայտնի պատմաբան Սերժ Կլարսֆիլդը եւ փիլիսոփա ու գրող Բերնար Անրի Լեվին: Վերջինս պատմել է հավաքվածներին օրինագիծն արգելափակելու մի շարք պատմաբանների ձեռնարկած փորձերի մասին, ինչպես նաեւ թուրքական քարոզչության մասին, որը շարունակում է ճնշում գործադրել ֆրանսիացի խորհրդարանականների վրա: 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծին: Հայոց ցեղասպանության արդյունքում ոչնչացվեցին 1,5 մլն հայեր, իսկ 500 հազարը սփռվեցին ողջ աշխարհով մեկ, կազմավորելով հայկական սփյուռքը: Օրինագծով Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսվում է 45 հազար եվրո տուգանք կամ մեկ տարվա ազատազրկում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |