2020-ին Երևանում 100-ի փոխարեն 500 վերելակ կփոխարինվի

2020-ին Երևանում 100-ի փոխարեն 500 վերելակ կփոխարինվի

PanARMENIAN.Net - 2020-ին Երևանում նախատեսված 100 վերելակի փոխարեն համայնքային միջոցներով կփոխարինվի 500 վերելակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Փոխարինման ծրագրով ծավալը հնգապատկվել է՝ հաշվի առնելով 2019-ին եկամուտների հավաքագրման արդյունքները: «Քաղաքապետարանում կայացած հերթական գործա-կարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ փոխարինման աշխատանքների ընթացքում հաշվի կառնվեն մինչ այժմ 20 վերելակի փոխարինման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու առանձնահատկությունները»,- գրել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ տեղադրվող նոր վերելակները հարմարեցված են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։

2019-ին մայրաքաղաքի 10 վարչական շրջաններում փոխարինված 20 նոր վերելակներն արդեն գործարկվել են: Երևանումփոխարինման ենթակա է շուրջ 3500 վերելակ: Երևանում գործող վերելակների գրեթե 70%-ը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ դրանք 25 տարի հետո պետք է դադարեին գործել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---