Երևանի համար վերելակները հետագայում կգնվեն մրցութային կարգով![]() 11 հունվարի 2020 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Երևանի համար նախատեսված վերելակների մյուս խմբաքանակը կգնվի մրցութային կարգով, PanARMENIAN.Net -ին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նրա խոսքով՝ 2020-ին Երևանում նախատեսված 100 վերելակի փոխարեն համայնքային միջոցներով կփոխարինվի 500-ը: Դա կարվի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ և համայնքի միջոցներով: «Քաղաքային իշխանությունը տնտեսած միջոցները և բյուջեի՝ սպասվածից ավելի եկամուտների մի մասբ ուղղում է այս ծրագրին` ավելացնելով նախօրոք հայտարարված ծավալը», - նշեց խոսնակը: Կարապետյանն ավելացրեց նաև, որ առաջիկայում կուսումնասիրվեն բազմաբնակարան շենքերը, կկազմվի փոխարինման ենթակա վերելակների ցանկը և կհայտարարվի գնման մրցույթ։ «Մրցույթի արդյունքում կիմանանք, թե որ երկրի արտադրության վերելակներ են, ինչ պարամետրերով և այլն», - նշեց Կարապետյանը: 2020-ին տեղադրվող 500 վերելակը բելառուսական արտադրության է: Դրանք հարմարեցված են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։ 2019-ին մայրաքաղաքի 10 վարչական շրջանում փոխարինված 20 նոր վերելակն արդեն գործարկվել է: Երևանում փոխարինման ենթակա է մոտ 3500 վերելակ: մայրաքաղաքում գործող վերելակների գրեթե 70%-ը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ դրանք 25 տարի հետո պետք է դադարեին գործել: Նյութեր թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |