Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան11 հունվարի 2020 - 16:13 AMT PanARMENIAN.Net - «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին ավարտում է իր կարիերան, ասվում է ակումբի ֆեյսբուքյան էջում։ Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Մարկոսը հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում, որի արդյունքում պարզվել է, որ նրան անհրաժեշտ է վիրահատություն։ Դրանից Մարլոսը հրաժարվել է և որոշել ավարտել կարիերան: «Կհրապարակվի տեսանյութ, որում Մարկոսը մանրամասն ներկայացնում է պատճառները»,- ասվում է գրառման մեջ: 2018-ին Մարկոս Պիզելլին ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ 2019-ի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Պիզելլին ավարտել է կարիերան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում: Նա երկար տարիներ՝ 2008 թվականից, հանդես էր գալիս Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 66 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |