Թեհրանում հարյուրավոր մարդիկ պահանջում են պատժել ուկրաինական Boeing 737-ի կործանման մեղավորներին13 հունվարի 2020 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 11-ի երեկոյան հարյուրավոր քաղաքացիներ Իրանի մայրաքաղաք Թեհրանում դուրս են եկել փողոց՝ պահանջելով պատժել ուկրաինական Boeing 737-ի կործանման մեղավորներին: Ինչպես հայտնում է Currenttime.tv-ն՝ հղում անելով «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությանը, ցուցարարների մեծ մասն ուսանողներ են: Որոշ տվյալներով՝ բողոքողների և ոստիկանության միջև բախումներ են եղել: Նշվում է, որ ցուցարարները վանկարկել են «Ստախոսներ, ստախոսներ», «Ամոթ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, հանգիստ թողեք մեր երկիրը»: Հունվարի 8-ին Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական Boeing 737-ը կործանվել էր, զոհվել էր 176 մարդ։ Հունվարի 9-ին սոցցանցերում տարածված լուսանկարների հիման վրա վարկած տարածվեց, որ այն կործանվել է «Տոր» ԶՀՀ հարվածից, որն Իրանը կտրականապես հերքում էր։ Արդեն ամսի 11-ին, սակայն, Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ ինքնաթիռը խոցվել է մարդկային սխալի հետևանքով: Այդ երկրի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը նշեց, որ ավիաաղետի հանգեցրել է «մարդկային սխալը՝ հրահրված ԱՄՆ արկածախնդրության պատճառով առաջացած ճգնաժամով»։ Ավելի ուշ ԻՀՊԿ-ն իր վրա վերցրեց ավիավթարի ամբողջ պատասխանատվությունը՝ նշելով, որ ուկրաինական ուղղաթիռի խոցումը Իսլամական հեղափոխության պահապաններրի կորպուսի սխալն է, նրանք կարծել են, թե ինքնաթիռը թևավոր հրթիռ է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |