ՖԻՖԱ-ի նախագահը ՀՖՖ նորանշանակ ղեկավարին Ցյուրիխ հանդիպման է հրավիրել13 հունվարի 2020 - 15:20 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանին և հրավիրել Ցյուրիխ` հանդիպման: Ինչպես հայտնում են ՀՖՖ-ից՝ Ինֆանտինոն շնորհավորանքներ է փոխանցել նաև ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նորընտիր անդամներին: «Ձեր գիտելիքները, կառավարման հմտություններն ու փորձը՝ որպես նախկին ՀՖՖ գլխավոր քարտուղար, անկասկած, կնպաստեն երկրում այս գեղեցիկ խաղի զարգացմանը: Միշտ կարող եք ապավինել իմ անձնական օգնությանն ու ՖԻՖԱ-ի աջակցությանը՝ իրագործելու այս նպատակը: ՖԻՖԱ-ի դռները միշտ բաց են Ձեր առջև ֆուտբոլի զարգացմանն ու կառավարմանն առնչվող ցանկացած հարցի քննարկման համար»,- ասվում է Ինֆանտինոյի ուղերձում: 2019-ի դեկտեմբերի 23-ին կայացել էր ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի ընտրությունը: Նախագահի պաշտոնում առաջադրվել էին 2 թեկնածու՝ փոխնախագահ Արմեն մելիքբեկյանը և «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը։ Մելիքբեկյանը հաղթել էր 13 ձայնով: Ավելի վաղ, Իտալիա-Հայաստան (9-1) խաղից հետո ՀՖՖ ղեկավարի պաշտոնից հրաժարական էր տվել ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը, ապա հրաժարական էր տվել նաև ՀՖՖ գործկոմը: Նրանք հեռացել էին՝ նշելով, որ ցանկանում են սկսել հայկական ֆուտբոլի առողջացման գործընթաց: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |