Քաղավիացիա. Դեպի Իտալիա Ryanair-ի առաջին չվերթը կարող է հետաձգվել![]() 13 հունվարի 2020 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին նախատեսված դեպի Իտալիա Ryanair ընկերության առաջին չվերթը կարող է հետաձգվել, ասել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Հունվարի 14-ից մեկնարկում են դեպի Հռոմ ու Միլան Ryanair-ի առաջին չվերթները: «Վաղվա հետ կապված փոքր խնդիր կարող է առաջանալ. Իտալիայում որոշել են գործադուլ անել կարգավարները, դա ազդելու է Ryanair-ի վրա»,- ասել է Ռևազյանը՝ հավելելով, որ օրվա ընթացքում ավելի պարզ կլինի, թե ինչ է լինելու, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»: Նրա խոսքով՝ սկզբում Հայաստանի չվերթներն առհասարակ չեղարկվել էին, ինչից հետո կապվել է Ryanair-ի ղեկավարության հետ, և հիմա չվերթները նախատեսված են, սակայն՝ ուշացումներով: Նա հավելել է, որ այստեղ չկա ո՛չ Ryanair-ի, ո՛չ էլ իրենց մեղավորությունը: Քաղավիացիայի կոմիտեի նախագահը նշել է նաև, որ առաջին իսկ նոր տեղեկատվությունը կհրապարակվի կայքում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |