Թուրքական բանակում ապրիլի 24-ին հայ զինվորին սպանողն ազատազրկվել է 17 տարով

Թուրքական բանակում ապրիլի 24-ին հայ զինվորին սպանողն ազատազրկվել է 17 տարով

PanARMENIAN.Net - Թուրքիայի զինված ուժերում պարտադիր ժամկետային զինծառայության ժամանակ 2011-ի ապրիլի 24-ին սպանված հայազգի Սևակ Բալըքչըի գործով դատարանը նոր որոշում է կայացրել: Նրա ծառայակից Քըվանչ Աղաօղլուն դիտավորյալ սպանության մեղադրանքով դատապարտվել է 16 տարի 8 ամիս ազատազրկման: Ըստ Ermenihaber-ի՝ նրան կալանավորել են դատական նիստի ժամանակ:

Սևակ Բալըքչըի դատական գործը կրկին քննության էր դրվել 2018-ին:

Բալըքչըն սպանվել էր Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին՝ Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանում թուրք զինվորի արձակած գնդակից:

2013-ին դատարանի որոշմամբ Աղաօղլուի արաքը որակվել էր ոչ թե դիտավորյալ, այլ՝ զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով կատարված սպանություն: Նա, այդպիսով, դատապարտվել էր 4.5 տարվա ազատազրկման: Սակայն Բալըքչըի ընտանիքը բողոքարկել էր վերոնշյալ որոշումը: Արդյունքում Վերաքննիչը բավարարել է բողոքարկման հայցը:

Քանի որ Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո վերացվեցին բոլոր ռազմական դատարանները, Սևակի գործը հանձնվեց քաղաքացիական դատարանի վարույթ:

Սևակ Բալըքչըի ծնողները համոզված են՝ իրենց որդին սպանվել է ազգային թշնամանքի հողի վրա:

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---