Երևան-Թեհրան թռիչքները հունվարի 14-ից կվերսկսեն

Երևան-Թեհրան թռիչքները հունվարի 14-ից կվերսկսեն

PanARMENIAN.Net - Armenia Airways ընկերությունը hունվարի 14-ից վերսկսում է Երևան-Թեհրան-Երևան կանոնավոր թռիչքները: Իրանական կողմն իր օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման երաշխիքներ է տվել, ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում:

«Նկատի առնելով Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից կատարված վերջին հայտարարությունն Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքի օգտագործման վերաբերյալ` Armenia Airways-ը դիմել է Իրանի դեսպանատուն և երաշխիքներ ստացել Իրանի օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման վերաբերյալ»,- ասվում է գրառման մեջ:

Հունվարի 8-ի լուսադեմին Թեհրանում Boeing 737-ի կործանումից հետո «Ուկրաինական ավիաուղիները» չեղարկել էին դեպի Իրան թռիչքները: Air France-ն ու Lufthansa-ն նույնպես հայտնել էին, որ չեն օգտվի Իրանի և Իրաքի օդային տարածքից, իսկ Ռոսավիացիան ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տվել դադարեցնել թռիչքներն այդ երկրներով, ինչպես նաև Պարսից ծոցի և Օմանի ծոցի տարածքով:

Ավիավթարի հետևանքով 176 մարդ էր զոհվել: Իրանական կողմն ընդունել էր, որ սխալմունքի հետևանքով խոցել է ինքնաթիռը հրթիռով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---