Ryanair-ի առաջին թռիչքներն Իտալիայից Երևան ուշացումով կիրականացվեն14 հունվարի 2020 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին նախատեսված Ryanair ավիաընկերության առաջին թռիչքները դեպի «Զվարթնոց» օդանավակայան իտալական Հռոմից և Միլանից կիրականացվեն ուշացումներով, տեղեկացնում են Քաղավիացիայի կոմիտեից: «Իտալիայի Օդային երթևեկության կառավարման որոշ արհմիությունների կողմից հունվարի 14-ին գործադուլ է հայտարարվել ՝ չորս ժամ տևողությամբ: Այն նախատեսվում է սկսել Իտալիայի տեղական ժամանակով ժամը 13:00-ից մինչև 17:00, որի ընթացքում մի շարք թռիչքներ չեղարկվելու են: Հաշվի առնելով այն փաստը, որ հունվարի 14-ին նախատեսվում է իրականացնել Ryanair ավիաընկերության առաջին թռիչքները դեպի «Զվարթնոց» օդանավակայան իտալական Հռոմ և Միլան քաղաքներից, անհրաժեշտություն է առաջացել թռիչքներն իրականացնել ուշացումներով, նախապես սահմանված չվացուցակի ապահովման անհնարինության պատճառով»,- ասվում է հայտարարության մեջ: Այսպիսով, Ryanair-ի տեղեկատվության համաձայն՝ Միլան - Երևան FR4456 չվերթը Միլանի օդանավակայանից կիրականացվի Միլանի ժամանակով ժամը 08:40-ին: Երևան- Միլան FR4457 չվերթը «Զվարթնոց» օդանավակայանից կմեկնի տեղական ժամանակով 16:20-ին: Հռոմ – Երևան FR4454 չվերթը Հռոմի օդանավակայանից կմեկնի Հռոմի ժամանակով ժամը 17:00-ին: Երևան - Հռոմ FR4455 չվերթը «Զվարթնոցից» կմեկնի հունվարի 15-ին՝ տեղական ժամանակով 00:20-ին: Քաղավիացիայի կոմիտեն ուղևորներին հորդորում է հետևել Ryanair-ի հաղորդագրություններին։ Ավելի վաղ կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հայտարարել էր, որ հունվարի 14-ին նախատեսված դեպի Իտալիա Ryanair ընկերության առաջին չվերթը կարող է հետաձգվել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |