Սթիվեն Զաիլյանն Օսկարի է առաջադրվել «Իռլանդացին» ֆիլմի համար14 հունվարի 2020 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ հայտնի սցենարիստ Սթիվեն Զաիլյանն առաջադրվել է «Օսկարի»՝ «Իռլանդացին» (The Irishman) ֆիլմի համար «Ադապտացված լավագույն սցենար» անվանակարգում: Ֆիլմն առաջադրված է «Օսկարի» 10 անվանակարգում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր»: Զաիլյանի հետ նույն անվանակարգում առաջադրված են նաև «Ջոկերի» սցենարիստներ Թոդ Ֆիլիպսի և Սքոթ Սիլվերի հետ: Ամերիկյան կինոակադեմիայի 92-րդ ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունները հրապարակվել են հունվարի 13-ին: Այս տարի «Օսկարը» կկայանա փետրվարի 9-ին: Զաիլյանն օսկարակիր սցենարիստ է: Նա «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» և BAFTA մրցանակի է արժանացել «Շինդլերի ցուցակը» ֆիլմի համար 1993-ին, ինչպես նաև առաջադրվել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին «Նյու Յորքի ավազակախմբերը», «Արթնացածը» և «Գնդակը» ֆիլմերի համար: Նյութեր թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |