ՀՀ-ում փետրվարին Սերբիայի դեսպանություն կբացվի

ՀՀ-ում փետրվարին Սերբիայի դեսպանություն կբացվի

PanARMENIAN.Net - Փետրվարի վերջին Հայաստանում Սերբիայի դեսպանություն կբացվի: Այդ մասին այդ երկրի վարչապետ Անա Բռնաբիչը հայտնել է աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանին:

Ընդգծելով վերջին շրջանի արդյունավետ հանդիպումներն ու քննարկումները՝ զրուցակիցներն անդրադարձել են ձեռք բերված մյուս համաձայնությունների իրականացմանը։ Նրանք ընդգծել են, որ հայ-սերբական հարաբերությունները քայլ առ քայլ առաջընթաց են գրանցում. ՀՀ քաղաքացիների համար արդեն գործում է առանց վիզայի ռեժիմ, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախագահի՝ Սերբիա պաշտոնական այցի ընթացքում:

Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել նաև սերբական Նովի Սադ քաղաքում ամեն տարի անցկացվող երաժշտական EXIT փառատոնին զուգահեռ՝ հայկական «Սևան ստարտափի» անցկացումը:

Հայաստանի նախագահը և Սերբիայի վարչապետն անդրադարձել են երկկողմ գործակցության համար հեռանկարային ուղղություններին: Նշելով, որ թե Հայաստանի, և թե Սերբիայի համար շատ կարևոր են բնապահպանական խնդիրներն ու կանաչ տեխնոլոգիաները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այս ոլորտում ևս երկու երկիրը կարող են փոխշահավետ գործակցել:

Կողմերն խոսել են նաև ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում գործակցության հնարավորություններից:

2019-ի աշաննը Սերբիայի կառավարությունը չեղարկել է մուտքի վիզան Հայաստանի քաղաքացիների համար:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---