Արա Պապյան. Հայաստանի նախագահը պետք է Լեռնային Ղարաբաղը ՀՀ մարզ հայտարարի![]() 25 նոյեմբերի 2008 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Երբ 1988թ. Լեռնային Ղարաբաղում սկսվեց համազգային շարժումը, այն ընթանում էր Արցախի եւ Հայաստանի վերամիավորման կարգախոսի ներքո: Հարցը կայանում էր Հայաստանի Հանրապետության ինքնուրույնության խախտման մեջ նրա որոշ տարածքների առնչությամբ եւ, հետեւաբար, ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ իրավունքները պետք է վերականգնվեին: Ցավոք, որոշ ժամանակ անց բանակցային գործընթացում, որպես դիվանագիտական զորավարժություն, ներկայացվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը, ինչը իրական եւ զգալի արդյունքների չհանգեցրեց: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է պատմաբան, դիվանագետ, Modus vivendi կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:«Ես համոզված եմ, որ հայկական կողմի համար գերադասելի եւ միջազգային իրավունքի տեսակետից ավելի հիմնավորված կլինի վերադառնալ ղարաբաղյան շարժման նախկին կարգախոսին` վերականգնել ՀՀ խախտված տարածքային իրավունքները»,- նշել է պատմաբանը` ավելացնելով, որ անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջեւանը երբեք Սովետական Ադրբեջանի` որպես առանձին հանրապետության մասը չեն եղել եւ չեն մտել նրա կազմի մեջ, իսկ միջազգային նորմերի լուրջ խախտումների արդյունքում փոխանցվել են Ադրբեջանի իրավասությանը: «Լեռնային Ղարաբաղը գտնվում էր Ադրբեջանի իրավասության ներքո, բայց մտնում էր ԽՍՀՄ կազմի մեջ, քանի որ այն ժամանակ Ադրբեջանի անկախ պետություն չկար: Բացի այդ, Հարավային Կովկասի պետական սահմանների մասին վերջին փաստաթուղթը Ազգերի Լիգայի զեկույցի առաջարկն է, որը 1920թ. փետրվարի 24-ին ստորագրվել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի եւ Իտալիայի ներկայացուցիչների կողմից: Դրանում ներկայացված են Հարավային Կովկասի պետական սահմանների հաստատման սկզբունքները, որոնց համաձայն պետական սահմանների հաստատումը պետք է իրականացվի ազգային հայտանիշով բնակչության բնակեցման սկզբունքի հիման վրա: Այսինքն, այն տարածքը, որտեղ ապրում են հայերը, հանդիսանում է Հայաստանի տարածքը»,- ընդգծել է Արա Պապյանը եւ հաղորդել, որ այդ փաստաթուղթը հանդիսանում է մինչ այժմ ընդունված միակ միջազգային սկզբունքը տարածաշրջանում սահմանների հաստատման համար: Ելնելով վերոհիշյալից` Արա Պապյանը հանդես եկավ մի առաջարկով, որի համաձայն ՀՀ Ազգային Ժողովը պետք է դիմի երկրի նախագահին, որն իր հերթին, հանդիսանալով տարածքային ամբողջականության երաշխավոր, պետք է հստակ քայլեր ձեռնարկի ՀՀ ինքնուրույնության վերականգնման համար` Լեռնային Ղարաբաղը հայտարարելով Հայաստանի մարզ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |