ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողների տեղավորման հարցը կարող է դյուրացվել14 հունվարի 2020 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի այն ձեռնարկությունները, որոնք աշխատանքի են ընդունում միգրանտներին, կարող են ազատվել պլանային ստուգումներից: Նման օրինագիծ կներկայացվի ՌԴ խորհրդարանի քննարկմանը 2020-ի աշնանը: ՆԳՆ-ն արդեն հունիսին պետք է ներկայացնի փոփոխությունները, որոնք ենթադրում են անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց պլանային ստուգումների չեղարկում՝ միգրացիայի ոլորտում դաշնային պետական հսկողության պայմաններում, գրում է «Իզվեստիան»: Կառավարությունում կարծում են, որ նորամուծությունը կնպաստի երկրի տնտեսական աճին: Նախաձեռնությանը հավանություն են տալիս նաև ձեռներեցների առաջատար միավորումները. նրանք կարծում են, որ ապօրինի ներգաղթն ի հայտ բերելու այլ միջոցներ կան, իսկ օտարերկրացիները հարկավոր են ՌԴ-ին բնակչության կրճատման պայմաններում: Մինչդեռ, ՌԴ Պետդումայում ոչ միանշանակ վերաբերմունք կա առաջարկին՝ որոշ խորհրդարանականներ կարծում են, որ այդպիսով աշխատանքից կարող են զրկվել ՌԴ քաղաքացիները, որոնք ավելի բարձր է վարձատրվում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |