Կոտայքի մարզպետ. Եղվարդի ծննդատունը պետք է գործի14 հունվարի 2020 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Եղվարդի ծննդատունը պետք է մնա և շարունակի գործել, ասել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ ծննդատան աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ դրա պահպանումը քաղաքական որոշում է: Առողջապահության նախարարության որոշմամբ՝ 2019-ի ընթացքում 150-ից պակաս ծնունդ ընդունած 9 ծննդատուն 2020-ի հունվարի 1-ից պետության կողմից չեն ֆինանսավորվելու։ «Ես կողմ եմ հիվանդանոցի վերազինմանն ու վերակառուցմանը։ Մնացած որոշումներն ընթացակարգային են»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Մարզպետի հավաստմամբ՝ Եղվարդն ու Նաիրի տարածաշրջանն այժմ ունեն ծննդատուն, որն աշխատում է ամբողջ հզորությամբ։ «Մենք քաղաքացիակենտրոն քաղաքականություն ենք իրականացնում. ՀՀ քաղաքացու շահը դոմինանտ է։ Մտահոգությունները, որ երկու օր հնչում են այստեղ, տասը օր առաջ հնչեցրել եմ առողջապահության նախարարությունում», - հավաստիացրել է նա։ Ռոմանոս Պետրոսյանը նշել է նաև, որ նախարարի հետ արդյունավետ զրույց են ունեցել։ «Լիահույս եմ, որ նախարարի նախանշած 150 ծնունդի շեմն այս տարի կանցնենք։ Ֆինանասավորման հարցով Կառավարության որոշումը կլինի 2-3 օրում», - ասել է նա։ Եղվարդում հիվանդանոցի ծննդատան փակման դեմ բողոքի ակցիան շարունակվել է նաև հունվարի 14-ին։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ Եղվարդի ծննդատունը սպասարկում է ավելի քան 18 գյուղ, և կան համայնքներ, որոնցից հատկապես ձմռան ամիսներին բարդ է Երևան հասնելը: Մարալիկում ծննդատան և հիվանդանոցի աշխատողները հունվարի 8-ին փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը՝ դժգոհելով առողջապահության նախարարի որոշմամբ հունվարի 1-ից տեղի բուժամբուլատորիայում ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցումից: Նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել էր փակման պատճառներին՝ նշելով, որ այդ քաղաքում հնարավոր չէ վերակենդանացման ծառայությունների ամբողջ ծավալն ապահովել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ucom-ն անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքի կանգառներում 2023–ին Ucom-ը ֆիքսված ցանց է անցկացրել Իջևանում, Գորիսում, Գավառում և Սևանում |