Թորոսյանը՝ պետպատվեր չստացող հաստատությունների մասին. Դա կնպաստի նորածնային և մայրական մահացությամբ զբաղվելուն14 հունվարի 2020 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Մոր և մանկան առողջությունը երկրի և առողջապահական համակարգի ամենակարևոր ոլորտներից մեկն է և մշակված չափանիշներին չհամապատասխանող ծննդատները ծննդօգնություն ցույց տալ չեն կարող, ասել է նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարի խոսքով՝ մարզային կազմակերպությունների ծննդօգնության ծառայությունների պետպատվերի տեղակայման, մերժման հիմքերը, ծառայություների կարգավորման մեխանիզմները մշակվել, չափանիշները հստակեցվել են 2018-ին և բուժհաստատությունները տեղյակ են եղել սպասվող փոփոխություններից: Մարզային առողջության 9 կենտրոնի մասով՝ 2020-ի համար պետպատվերի տեղադրման հանձնաժողովը որոշել է մերժել մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների տրամադրման հնարավորությունը: Նախարարի խոսքով՝ տարեկան 150-ից պակաս ծնունդ ընդունող և ծննդօգնության կարգերի ստացման պահանջներին չհամապատասխանող հաստատությունները չեն կարող այդ ծառայությունը տրամադրել: Արսեն Թորոսյանը նշել է նաև, որ ծննդօգնություն ցույց տվող մարզային հաստատություններում կարգերը վերանայելու գործընթացը հնարավորություն կտա լրջորեն զբաղվել նորածնային և մայրական մահացության դեպքերով : Նրա խոսքով՝ Մարալիկի ծննդատանը պետք է ծնունդ ընդհանրապես չընդունվի, վերականգնման հարցը կքննարկվի համապատասխան պայմաններ ապահովելուց հետո: Անդրադառնալով Եղվարդի ծննդատանը՝ Թորոսյանը նշել է, որ պետպատվերի պայմանագիր չկնքելու հանգամանքը դեռ չի նշանակում բուժօգնության բացառում: Նախարարի խոսքով՝ առանձին դեպքերում, ծննդկանի կյանքին ու առողջությանը հնարավոր վնասը կանխելու նպատակով, ծննդաբերության ընթացքում առաջացած խնդիրները կարող են հրատապ ավելի բարձր մակարդակի ծննդատուն տեղափոխման անհրաժեշտություն առաջացնել: Համապատասխան պայմաններ չունեցող ծննդատների և ճանապարհների հեռավորության պատճառով մոր և մանկան առողջությանն ավելի մեծ վնաս է հասցվում, քան ծննդկանին միանգամից բազմաֆունկցիոնալ կենտրոն տեղափոխելու պարագայում: «Ինչո՞ւ դա անել հրատապ, ինչո՞ւ վտանգել ծննդկանի և երեխայի կյանքը, եթե կարելի է անել պլանավորված և ավելի քիչ ռիսկի տակ դնելով ներկա և ապագա քաղաքացիներին»,- ասել է նախարարը՝ նշելով, որ ծնունդներն ավելացնելու համար անհրաժեշտ է ծննդաբերող կանանց պատշաճ բուժօգնություն տրամադրել: Նախարարի համոզմանբ՝ ոչ մի բուժհաստատություն այս փոփոխության հետևանքով չի փակվելու. նա հաստատություններին առաջարկել է բարելավել շտապ բուժօգնության ծառայությունների որակը՝ խոստանալով աջակցել նաև ֆինանսապես: ԱՆ-ն պատրաստ է քննարկել նաև բուժաշխատողների զբաղվածության հարցը, սակայն, ըստ Թորոսյանի, որևէ մեկի զբաղվածությունն ապահովելու հարցը չի կարող հակասել կյանք փրկելու սկզբուքին: «Ոչ պատշաճ, որոշ դեպքերում կատաստրոֆիկ ոչ պատշաճ, որոշները՝ թվային առումով ոչ պատշաճ, ծառայություններ մատուցող հաստատություններ պահելով չէ, որ մենք պետք է ծնելիություն ավելացնենք: Այս տարի մոտ 700 մլն դրամ ավելի գումար կա ծննդօգնության ծառայության մեջ դրված, որոնք պահված են, որպեսզի ծնունդների ավելացման դեպքում ծննդօգնության ծառայությունները ֆինանսավորվեն»,- ասել է նախարարը: Հունվարի 13-ին բողոքի ակցիա էին իրականացնում Եղվարդի ծննդատան բժիշկները: Նրանք պահանջում էին վերանայել ԱՆ որոշումը: Հունվարի 8-ին Մարալիկում ծննդատան և հիվանդանոցի աշխատողները փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը՝ դժգոհելով հունվարի 1-ից տեղի բուժամբուլատորիայում ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցումից: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած Սիմոնյանը՝ ԵՄ համաժողովում․ Մտահոգիչ է, որ ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը Նա խոսել է Հայաստանի դեմ ՌԴ և Ադրբեջանի հիբրիդային հարձակման մասին՝ կապված ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպման հետ ԱԽ քարտուղար. ՌԴ խաղաղապահներն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր` կազմակերպելու դրանց փակումը Նրանք Գորիսում և Սիսիանում էին Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» |