Հայ եւ թուրք հասարակությունների միջեւ հարաբերությունների կարգավորումը պակաս կարեւոր չէ, քան դիվանագիտական հարաբերությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը պարզապես դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունների հաստատում չէ: Դա նաեւ հայ եւ թուրք հասարակությունների միջեւ հարաբերությունների զարգացումն է, ինչը պակաս կարեւոր չէ, քան պաշտոնական կապերը: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտնել է Սաբանչի համալսարանի փորձագետ, թուրքական արտաքինքաղաքականության գծով TESEV կենտրոնի ծրագրերի ղեկավարի օգնական Այբարս Գորջուլուն:Նրա խոսքերով, ՀԿ-ների, քաղաքագետների եւ լրագրողների խնդիրը կայանում է հենց նրանում, որպեսզի հարեւանների միջեւ կամուրջներ կառուցելու ճանապարհներ շոշափեն: «Բայց կա շատ բան, որ խանգարում է, իսկ երբեմն նաեւ արգելակում շարժումն այդ ուղղությամբ:



Ես ուղղակի համոզված եմ դրանում: Որքան շատ մենք հաղորդակցվենք, ավելի լավ ճանաչենք միմյանց, այնքան արագ կկարողանանք հաղթահարել այն հակասությունները, որոնք կուտակվել են երկար ժամանակի ընթացքում: Հայ-թուրքական երկխոսությունը պետք է շարունակվի եւ անընդհատ բնույթ կրի: Չկան հարցեր, որոնք չի կարելի քննարկել: Մենք պետք է խոսենք ամեն ինչի մասին` սկսած Հայոց ցեղասպանությունից մինչեւ փակ սահման: Միայն այդ դեպքում հայերն ու թուրքերը կարող են փոխըմբռնման հասնել»,- ընդգծել է Գորջուլուն:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
    Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
    Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
    ---