Ավստրալիային մեկ դար կպահանջվի հրդեհներից հետո վերականգնվելու համար15 հունվարի 2020 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիային 100 տարի կպահանջվի անտառային հրդեհներից հետո վերականգնվելու համար: Ըստ հրշեջ ծառայության՝ հենց այդքան է պետք երկիրն այն վիճակին վերադարձնելու համար, որը կար դրանցից առաջ: Ըստ ՆԱՍԱ-ի՝ հրդեհների ծխի շլեյֆն «առնվազն մեկ ամբողջական պտույտ կանի երկրագնդի շուրջ, ինչը կազդի ամբողջ աշխարհի մթնոլորտային պայմանների վրա»,- հայտնում է Ինտերֆաքսը: Բացի այդ, երկինքը Նոր Զելանդիայում «կտրուկ փոխել է գույնը»՝ լուրջ խնդիրներ կան «օդի որակի հետ կապված»: Ամանորին ավստրալական հրդեհների ծխի հետքերը նկատվել են Հարավային Ամերիկայում, իսկ հունվարի 8-ին ծխի շլեյֆն արդեն «կիսով չափ շրջանցել էր երկրագունդը»: Ակնկալվում է, որ ավելի հով եղանակային պայմաններն ու կանխատեսվող անձրևները կօգնեն պայքարել հրդեհների դեմ: Ավստրալիայի արևելքում դեռ հրդեհի 100-ից ավելի ակտիվ օջախ կա: Նշվում է, որ հրդեհները ոչնչացրել են կոալաների պոպուլյացիաների մեկ երրորդը: Վայրի բնության համաշխարհային հիմնադրամն իրազեկել է այդ երկրի կառավարությանը, որ կենդանիների 13 տեսակի բնակվելու միջավայրը սպառնալիքի տակ է, կամ լրջորեն վնասված: Հունվարի 14-ին հայտարարվել էր, որ Մելբուրնում օդի վիճակը զգալի վատթարացել է քամու ուղղության փոփոխության պատճառով: Հրդեհներն Ավստրալիայի ամբողջ տարածքում սկսվել էին 2019-ի աշնանը, որոնց արդյունքում առնվազն 28 մարդ է մահացել: Կրակն առնվազն 10 մլն հա անտառ է ոչնչացրել Ավստրալիայում: Հրդեհները հիմնականում մոլեգնում էին Նոր Հարավային Ուելսի տարածքում և Վիկտորիայում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն Ալիև․ Բաքվին ու Երևանին միջնորդներ պետք չեն՝ սկսվել է սահմանազատումը, անգամ սահմանագծում է արվում «Մեր երկրներին հաջողվել է հասնել դրան առանց որևէ միջնորդի»,–ասել է նա |