«Դալմա Գարդեն Մոլը» կվերաբացվի 7-10 օրվա ընթացքում

«Դալմա Գարդեն Մոլը» կվերաբացվի 7-10 օրվա ընթացքում

PanARMENIAN.Net - «Դալմա Գարդեն Մոլը» աշխատանքը կվերսկսի 7-10 օրվա ընթացքում՝ պատկան մարմիններից գրավոր եզրակացություն ստանալուց հետո:

Ինչպես նշվում է առևտրի կենտրոնի ֆեյսբուքյան էջում՝ արտակարգ իրավիճակների նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի և մասնագետների տրված բանավոր եզրակացությունների համաձայն՝ շենքը ոչ մի կառուցվածքային կամ մտահոգություն առաջացնող խնդիր չունի։

«Դալմա Գարդեն Մոլը»... նախաձեռնեց միջազգային մասնագետների կողմից տարածքի մանրակրկիտ ուսումնասիրություն։ Այդ առիթով Մոսկվայից հրավիրվեցին ոլորտի մասնագետներ։ Առայժմ նշված մարմինների և մասնագետների կողմից տրված բանավոր եզրակացությունների համաձայն՝ շենքը ոչ մի կառուցվածքային կամ մտահոգություն առաջացնող խնդիր չունի»,- ասվում է գրառման մեջ։

Հունվարի 9-ին ԱԻՆ-ն ահազանգ էր ստացել, որ «Դալմա Գարդեն Մոլի» երկրորդ հարկի խանութների ցուցափեղկերը ցնցվում են: Առևտրի կենտրոնի այցելուներն ու աշխատակիցները տարհանվել էին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ցնցումների պատճառը մոլի օդափոխման համակարգի հետ կապված խնդիրներն են: «Դալմա Գարդեն Մոլից» հայտարարույթուն տարածեցին, որ Մոսկվայից մասնագիտական խումբ է հրավիրել՝ օդափոխության համակարգի տեխզննման աշխատանքների իրականացման համար: Նշվում էր, որ առևտրի կենտրոնը չի գործի մինչև հունվարի 14-ը՝ ելնելով տեխնիկական աշխատանքներ կատարելու և մոլի բնականոն աշխատանքները վերսկսելու անհամատեղելիությունից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---