Թրամփի իմպիչմենտի մասին գործը Սենատ կփոխանցվի. Ներկայացուցիչների պալատը հաստատել է![]() 16 հունվարի 2020 - 12:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի երկու հոդված կփոխանցվի Սենատ. Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել: Քվեարկությամբ հաստատվել է Պալատի 7 անդամ, որոնք ներկայացնելու են մեղադրանքը: Լսումները Կոնգրեսի վերին պալատում կարող են սկսվել արդեն հունվարի 21-ին: Գործող նախագահի իմպիչմենտի առիթ դարձավ Դոնալդ Թրամփի զրույցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Խոսակցության թեմաներից մեկն առաջիկա նախագահական ընտրություններում Թրամփի հիմնական մրցակցի որդու՝ Հանթեր Բայդենի գործունեության հետաքննությունն է Ուկրաինայում: Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնությունը դեմոկրատներինն է, մեղադրում է երկրի ղեկավարին իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի գործունեությանը խոչընդոտելու մեջ: Սենատի 100 անդամից 35-ը հանրապետական են, որոնք սատարում են Թրամփին: Սպիտակ տունը վստահ է, որ Սենատը կարդարացնի նախագահին, գրում է «Կոմերսանտը»: Դեկտեմբերի 18-ին Ներկայացուցիչների պալատը քվեարկել էր Թրամփին իմպիչմենտի ենթարկելու օգտին: Գլխավոր փաստաբանը լինելու է Սպիտակ տան իրավաբանական խորհրդատու Փաթ Չիպոլլոնեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |