ԱԳՆ ղեկավարը Ստամբուլում ոչինչ չի ասել պատմաբանների հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ հայկական կողմի համաձայնության մասին25 նոյեմբերի 2008 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը ժխտում է որոշ թուրքական ԶԼՄ-ների տեղեկատվությունը, որը հաղորդում է, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Ստամբուլում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, իբր, հայտնել է Հայոց ցեղասպանության փաստի ուսումնասիրման համար պատմաբանների հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ հայկական կողմի համաձայնության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, Է.Նալբանդյանը ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում անփոփոխ է: Տիգրան Բալայանը նաեւ հաղորդել է, որ մոտ ժամանակներում ՀՀ ԱԳՆ ինտերնետ-կայքում կտեղակայվի մամլո ասուլիսի ձայնագրությունը:Թուրքիայի մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել են, որ Ստամբուլում Էդվարդ Նալբանդյանն, իբր, հայտնել է, որ Հայաստանը «փոխել է իր դիրքորոշումը» Հայոց ցեղասպանության հարցում, ինչպես նաեւ այն հարցում, որ «Հայոց ցեղասպանության հետախուզությունը պատմաբանների հանձնաժողովի կողմից հնարավոր է, եւ Երեւանը նորմալ է վերաբերվում Թուրքիայի առաջարկին` ստեղծել երկու երկրների բարեկամական հանձնաժողով, որը կհետախուզի Հայոց ցեղասպանությունը պատմական փաստերի հիման վրա»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |