Եվրահանձնաժողովը կառաջարկի ասոցիացիայի մասին համաձայնագիր ստորագրել վեց երկրների, այդ թվում Հայաստանի հետ25 նոյեմբերի 2008 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը մտադիր է առաջարկել վեց հետխորհրդային երկրների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ առաջիկա տարիներին ասոցիացիա ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր ստորագրել եւ ճանաչել «այդ երկրների եվրոպական ինքնությունն ու նրանց ձգտումները»: Այս մասին ասվում է Արեւելյան գործընկերության մասին Եվրահանձնաժողովի կոմյունիկեի նախագծում: Կոմյունիկեի նախագծում նշվում է, որ նոր համաձայնագրերը ասոցիացիայի մասին, որոնք նման կլինեն ԵՄ-ի ընդլայնումից առաջ 2004թ. Լեհաստանի ու Լիտվայի հետ ստորագրած փաստաթղթերին, միեւնույն ժամանակ չեն պարունակի ապագայում Եվրամիությանը միանալու խոստումներ: Փաստաթղթում ասվում է նաեւ, որ Արեւելյան գործընկերությունը միջոցներ կպարունակի, որ ուղղված կլինեն ԵՄ-ի հետ հստակ եւ տեւական համերաշխության հաստատմանը եւ զգալի ու քաղաքացիների կողմից ընդունելի առավելություններ կառաջարկի գործընկեր երկրներին: Այդ միջոցները պետք է ներառեն նաեւ ազատ առեւտրի միասնական եւ համակողմանի գոտու ստեղծում, որը պետք է հիմք հանդիսանա ընդհանուր ներքին շուկայի զարգացման համար` Եվրոպական տնտեսական գոտու նմանությամբ: Արեւելյան գործընկերությունը նաեւ նախատեսում է ազատ մուտքի ռեժիմ այդ երկրների հետ երկարաժամկետ հեռանկարում` արտոնագրերի դիմումների մշակման ընդհանուր կենտրոնների ստեղծման միջոցով, աստիճանաբար կրճատելով մուտքի արտոնագրերի տրամադրման ժամկետները: Կոմյունիկեում նշվում է նաեւ, որ Հայաստանը պետք է փակեր իր Մեծամորի ԱԷԿ-ը, ինչպես նաեւ նշվում է, որ ԵՄ-ն մտահոգ է հակամարտության գոտիներում էներգետիկ ենթակառուցվածքների համար, օրինակ, ինչպիսին է ռուս-բալկանյան գազամուղը, որ անցնում է Մերձդնսետրի տարածքով: Նախագծով նախատեսվում է, որ 2009թ. հունիսին պետք է տեղի ունենա Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, սկսելու համար ԵՄ-ի նոր քաղաքականությունը: ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների նիստերը կանցնեն ամեն գարուն, իսկ «բարձրաստիճան պաշտոնյաների» նիստերը նախարարական հանդիպումները կազմակերպելու նպատակով տեղի կունենան տարին երկու անգամ: Արեւելյան գործընկերությունը նաեւ նախատեսում է ԵՄ երկրների ծախսերի ավելացում, որով օգնություն կհատկացվի արեւելյան գործընկերներին տարին երկու անգամ մինչեւ 2013թ. եւ 3,3 անգամ` մինչեւ 2020թ.: Ծախսերի աճը կկազմի 2,1 մլրդ եվրո, առանց հաշվի առնելու 75 մլն եվրոյի կորուստը, որ տեղի կունենա մուտքի արտոնագրերը չեղյալ հայտարարելու արդյունքում, հաղորդում է EUobserver-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |