Չինաստանում 2-րդ մարդն է մահացել նոր վիրուսից17 հունվարի 2020 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Չինական Ուխան քաղաքում, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի նոր տեսակ, արդեն երկրորդ հիվանդն է մահացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին առողջապահության քաղաքային կոմիտեին հղումով: Քաղաքային իշխանությունները կորոնավիրուսի նոր տեսակից մահվան առաջին դեպքի մասին հայտնել էին հունվարի 11-ին: «Քաղաքում վարակի 41 դեպք է գրանցվել՝ 12 հիվանդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, 5 տոկոսը ծանր վիճակում է, 2-ը մահացել է, մյուս հիվանդների վիճակը գնահատվում է կայուն»,- ասվում է հայտարարության մեջ: Երկրորդ մահացածը 69-ամյա տղամարդ է: Նրա հիվանդությունը սկսել է ի հայտ գալ դեկտեմբերի 31-ին, հունվարի 4-ին վիճակը վատացել է, իսկ 15-ին՝ չնայած բժիշկների ջանքերին, նա մահացել է: Հիվանդների հետ սերտ շփում ունեցած 736 հոգուց 644-ն արդեն դուրս է բերվել բժշկական հսկողությունից, ևս 119-ը բժիշկների մշտական հսկողության տակ են. հիվանդության ախտանիշներ նրանց մոտ դեռևս չեն հայտնաբերվել: Հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել: Դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները հայտնել էին Ուխան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի դեպքերի մասին: Փորձագետները նախնական տեսակետ էին հայտնել, որ հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակն է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |