Կանադայում 104 տարեկանում Ցեղասպանությունը վերապրած հայուհի է մահացել![]() 17 հունվարի 2020 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Կանադական Տորոնտոյում վախճանվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Եվգենիա Փափազյանը (Կոկորյան-Երգանյան): Նա հեռացել է կյանքից իր 105-ամյակից 4 ամիս առաջ, գրում է Horizon Weekly-ն: Եվգենիա Փափազյանը ծնվել է 1915-ին Սև ծովի ափին, Թուրքիայի Սամսուն քաղաքում: Իր ծնողներին նա երբեք չի տեսել՝ հորը թուրքական բանակ են զորակոչել 1915-ին, և նա այդպես էլ չի վերադարձել, իսկ մայրը մահացել է հյուծվածությունից: Փափազյանը մեծ ընտանիք ուներ՝ 2 քույր, 3 եղբայր, բազում հարազատներ, բայց նա այդպես էլ չտեսավ նրանցից որևէ մեկին: Եվգենիայի մասին 3 տարի հոգ է տարել տատիկը, որից հետո երեխային փոխանցել է մանկատուն, քանի որ չէր կարողանում կերակրել: Այնուհետև նա հայտնվել է Հունաստանի հայկական որբանոցում, որտեղ նրան հայ ամուսիններ են որդեգրել և տարել Եգիպտոս: Կահիրեում Փափազյանը 15 տարեկանում ամուսնացել է Կարապետ Կոկորյանի հետ և հայտնվել Կանադայում: Եվգենիա Փափազյանն ուներ 4 երեխա, 9 թոռ, 14 ծոռ և 1 ծոռի երեխա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |