Boeing 737 Max-ում ևս մեկ թերություն է հայտնաբերվել18 հունվարի 2020 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Boeing կորպորացիան ևս մեկ թերություն է հայտնաբերել 737 Max մոդելի ինքնաթիռների համար մշակված ծրագրային ապահովման մեջ։ Boeing-ում ասել են, որ ի հայտ եկած խոցելիությունը կարող է հետաձգել այդ մոդելի ինքնաթիռների թռիչքների վերսկսումը, գրում է «Կոմերսանտը»` Reuters-ին հղումով։ Ըստ գործակալության` խնդիրը հայտնաբերվել է դեռևս տեխնիկական ստուգման ժամանակ և մինչ թարմացված ծրագրային ապահովման մշակման ավարտը։ Ըստ ընկերության ներկայացուցչի` այն կապված է ծրագրային ապահովման գործառույթի հետ, որը ստուգում է համակարգային որոշ մոնիտորների աշխատանքը։ Boeing 737 MAX-ի շահագործումը դադարեցվել է երկու ավիաաղետից հետո: 2019-ի մարտի 10-ին Եթովպիայում կործանվել էր Ethiopian Airlines-ի Boeing 737 MAX 8-ը՝ զոհվել էր 157 մարդ: 2018-ի հոկտեմբերի 29-ին վթարվել էր Lion Air-ի նույն մոդելի ինքնանթիռն Ինդոնեզիայում՝ զոհվել էր 189 մարդ: Boeing-ի ղեկավարությունը խոստովանել է, որ երկու դեպքում էլ ինքնաթիռներում, վթարից առաջ, մանևրելու բնութագրերի բարելավման համակարգի խափանում է եղել: Դրանից հետո բազում երկրներ, այդ թվում ՌԴ-ն, ԱՄՆ-ն, ԵՄ երկրներն անվտանգության նկատառումներով դադարեցրել են այդ սերիայի ինքնաթիռների շահագործումը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |