Վիվա-ՄՏՍ-ը Viber-ի լավագույն վճարովի ստիկերներն առաջարկում է ֆիքսված գնով20 հունվարի 2020 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Տարատեսակ ստիկերները շփումը դարձնում են ավելի հետաքրքիր, ինչի առթիվ Վիվա-ՄՏՍ-ն իր բաժանորդներին բացառապես իրենց հասանելի ևս մեկ լուծում է առաջարկում: Այս անգամ ընկերության բաժանորդները հնարավորություն ունեն օգտագործելու Viber-ի վճարովի ստիկերները՝ ֆիքսված 200 դրամ ամսավճարով՝ մինչև հունվարի 31-ը ներառյալ: Դրա համար անհրաժեշտ է ունենալ ակտիվացված ինտերնետ ծառայություն և Viber հավելվածի ակտիվ հաշիվ: Այնուհետև այցելել այս հղումովև հետևել հրահանգներին: Թվային հարթակում աստիճանաբար ավելի է մեծանում ստիկերներով շփվելու միտումը, հատկապես եթե դրանք գրավիչ են: Վիվա-ՄՏՍ-ի նոր Viber Stickers ծառայությանը կարող են բաժանորդագրվել ընկերության կանխավճարային և հետվճարային բաժանորդները: Դրա հիմնական առավելություններն են ֆիքսված վճարը, հավելյալ ծախսերի բացակայությունը, մշտապես թարմացվող ստիկերների փաթեթը, ինչպես նաև առանց գովազդի օգտվելու հնարավորությունը: Բաժանորդագրությունն ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է. • այցելել համապատասխան էջ, այնուհետև «Իմ հաշիվը» բաժնում սեղմել «Ապաբաժանորդագրվել» կոճակը կամ անցնել հղումով • ուղարկել Stop բառը պարունակող SMS 1020 կարճ համարին: Ծառայությունը հասանելի է ռոումինգում, որում գտնվելիս ինտերնետի դիմաց վճարը և 1020 համարին ուղարկվող SMS-ը հաշվարկվում է համաձայն տվյալ ուղղության համար նախատեսված սակագնի: Viber-ից օգտվելիս (տեղական և միջազգային ցանցում) սպառված ինտերնետի գինը հաշվարկվում է ըստ բաժանորդի ընթացիկ սակագնային պլանի համար նախատեսված սակագնով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |