Արքայազն Հարրին մեկնաբանել է թագավորական տիտղոսից հրաժարվելու որոշումը20 հունվարի 2020 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Արքայազն Հարրին մեկնաբանել է թագավորական տիտղոսից հրաժարվելու որոշումը՝ նշելով, որ ինքն ու կինը՝ Մեգան Մարքլը, «այլընտրանք չունեին»: Նա նշել է, որ դա դժվար որոշում էր: «Խորապես վշտացած եմ, որ ամեն ինչ դրան հանգեց: Երկար ամիսներ բանակցություններ եղան՝ փորձությունների տարիներից հետո: Գիտեմ, որ միշտ չէ, որ իրավացի եմ եղել, բայց այլ ընտրություն չունեի՝ հաշվի առնելով, թե ինչպես է ամեն ինչ զարգանում»,- ասել է Սասսեքսի դուքսը, գրում է Deutsche Welle-ն: Նա նշել է, որ կցանկանար շարունակել ծառայել թագուհուն, Ազգերի գործակցությանը և իր ռազմական ասոցիացիաներին՝ բյուջետային միջոցներ չստանալով: «Ցավոք, պարզվեց, որ դա հնարավոր չէ»,- ասել է նա: Թագավորական տիտղոսներից հրաժարվելու մասին արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հայտարարել են հունվարի 8-ին: Նրանք հայտնեցին, որ ցանկանում են ֆինանսապես անկախ լինել թագավորական ընտանիքի բյուջեից, սահմանափակել շփումները ԶԼՄ-ների հետ, բարեգործական հիմնադրամ ստեղծել և շարունակել սատարել թագուհուն: Լուրը մոտալուտ «Մեգզիթի» մասին, ինչպես դա անվանեցին բրիտանական մամուլում, մեծ արձագաք ստացավ երկրում: Թագավորական ընտանիքի անդամները հայտարարեցին, որ վշտացած են արքայազն Հարրիի և նրա կնոջ որոշմամբ: Ապա պարզվեց, որ Սասսեքսի դուսքերն այլևս չեն համարվի «թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամներ» և չեն կրի թագավորական տիտղոսը: Նրանք նաև պարտավոր են գանձարան վերադարձնել 2,4 մլն ֆունտ ստեռլինգ՝ գումարը ծախսվել է Վինձորի պալատի մոտակայքում գտնվող նրանց քոթեջի վերանորոգման վրա: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |