ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է պետական 10 մրցանակ սահմանելու օրինագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է պետական 10 մրցանակ սահմանելու օրինագիծը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագիծը: Այն ընդունվել է 83 կողմ, 19 դեմ և 19 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Նախագծով սահմանվում է պետական 10 մրցանակ՝ գրականության և հրապարակախոսության, երաժշտության և կատարողական արվեստների, կերպարվեստի, թատերական արվեստի, կինոարվեստի, ինչպես նաև՝ ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համաշխարհային ներդրման համար:

Սահմանվել է նաև աստղաֆիզիկայի, դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվ. միջազգային գիտական ՀՀ պետական մրցանակը:

Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: Փոխնախարարը նշել էր, որ ՀՀ պետական մրցանակների հետ կապված հարաբերությունները պետք է կարգավորվեն օրենքով` միաժամանակ վարչապետին վերապահելով դրանք շնորհելու լիազորությունը:

Ներկայումս ՀՀ պետական մրցանակների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կառավարության 2018-ի դեկտեմբերի 20-ի՝ «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու, շնորհելու, հանձնելու և ՀՀ պետական մրցանակների մրցանակակիրներ ընտրող հանձնաժողովների գործունեության կարգը, մրցանակների դափնեկիրների կրծքանշանների նկարագրությունները, ձևերը և դափնեկիրների վկայագրերի ձևերը հաստատելու մասին» N 1557-Լ որոշմամբ: Դրանում մի շարք հարցերի կարգավորումը դրված էր Կառավարության վրա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---