Պետրոսյանը՝ նախարարին. «Գողական» բառի հետ էլի երեք տառով բաղկացած հասկացություն կա, լավ կլինի դրան էլ անդրադառնաք

Պետրոսյանը՝ նախարարին. «Գողական» բառի հետ էլի երեք տառով բաղկացած հասկացություն կա, լավ կլինի դրան էլ անդրադառնաք

PanARMENIAN.Net - Մարդուն պետք է դատել կատարած հանցավոր արարքի համար: Այս մասին «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի քննարկմանն ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Պատգամավորն արձագանքել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հնչեցրած մտքին, թե քրեական ենթամշակույթը քրեականացնող օրինագծով «գող» և «գողական աշխարհ» բառերին տրվել են սահմանումներ:

«Առանց արարք կատարելու՝ մարդուն դատելը չի բխում մարդասիրութան սկզբունքից: Մի քիչ դժվարանում եմ հասկանալ, թե ինչու է Կառավարությունն այսօր գերակայություն հռչակել այս պայքարը, որովհետև սա ոչ թե հանցավորության, այլ ինչ-որ անորոշ երևույթների դեմ պայքար է: Ասում եք՝ սահմանել եք՝ «գողական աշխարհ». ի՞նչ է նշանակում, ինչպե՞ս կարելի է դա սահմանել: Բայց լավ եք անում, որ պայքարում եք հանցավորության դեմ: Մենակ մի հուշում՝ էդ գողական բառի հետ էլի 3 տառով բաղկացած հասկացություն կա, լավ կլինի նաև դրան անդրադառնաք», - ասաց Պետրոսյանը՝ դիմելով արդարադատության նախարարին:

Նախագծերի փաթեթով քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, դրանց մասնակցելու կամ ներգարվվելու, կամ էլ նման մշակույթ կրող անձանց դիմելու համար:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---