UWW. Արթուր Ալեքսանյանը 2-րդն է աշխարհում հունահռոմեական ըմբշամարտի վարկանիշում21 հունվարի 2020 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է աշխարհի լավագույն ըմբիշների թարմացված վարկանիշը: Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը զբաղեցնում է դրա 2-րդ տողը 97 կգ քաշային կարգի ըմբիշների շարքում: Վարկանիշում ընդգրկվել է նաև ազատ ոճի ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը: 79կգ քաշային կարգում նա 7-րդ հորիզոնականում է: Հունահռոմեական ոճի ըմբիշների թվում մինչև 72 կգ քաշային կարգում 7-րդ հորիզոնականում է Մալխաս Ամոյանը, իսկ 77 կգ քաշային կարգում 5-րդն է Կարապետ Չալյանը: Կանանց վարկանիշում հայուհիներ չկան: Ավելի վաղ Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ էր նվաճել Հենրի Դեգլանի անվան Գրան Պրիում: Եզրափակչում նա հաղթել էր ադրբեջանցի ըմբիշ Օրխան Նուրիևին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել |