Նախարար. Նախաձեռնվող սահմանադրական փոփոխությունները հանրաքվե են ենթադրելու21 հունվարի 2020 - 15:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում հասունացել է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, ասել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունները կնպաստեն նաև դատաիրավական համակարգն առողջացմանն ու դրա հանդեպ վստահությանը, փոխանցում է Aysor.am-ը: «Մենք այնպիսի փոփոխություններ ենք նախաձեռնել, որոնք անպայման ենթադրելու են հանրաքվե»,- ասել է նախարարը։ Անդրադառնալով տեսակետին, որ 5 տարին մեկ չպետք է Սահմանադրություն փոխել՝ Բադասյանը նշել է, որ վերջին փոփոխությունը ՀՀ պատմության մեջ կարելի է խայտառակություն անվանել։ «Այս փոփոխությունը հասունացել է հասարակական պահանջի և լայն հանրային քննարկման արդյունքում», - ասել է նախարարը՝ շեշտելով, որ խորհրդարանականից կիսանախագահական կառավարման համակարգի անցում կատարելու մտադրություն առայժմ չկա։ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել սահմանադրական փոփոխություններ նախապատրաստելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին: ԱյՆ 15 անդամ կունենա։ Հանձնաժողովի կազմում ի պաշտոնե կմտնեն արդարադատության նախարարը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանը, դատավորների ընդհանուր ժողովի մեկ ներկայացուցիչ, 6 գիտնական իրավաբան, 2 ներկայացուցիչ ՀԿ-ներից և մեկական՝ խորհրդարանի յուրաքանչյուր խմբակցությունից։ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում ԱԺ խմբակցություններից ներկայացված են՝ «Իմ քայլից» ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԲՀԿ-ից՝ Գևորգ Պետրոսյանը, իսկ «Լուսավոր Հայաստանից»՝ Տարոն Սիմոնյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |