Մուլտհերոսները կխոսեն հայերեն՝ «Ռոստելեկոմի» սմարթ հեռուստատեսության եթերից21 հունվարի 2020 - 17:54 AMT PanARMENIAN.Net - «Ռոստելեկոմը» հեռուստադիտողին է ներկայացնում նոր և շատ սպասված՝«Շանթ Kids» HD (թիվ 517) հեռուստաալիքը։ «Շանթ Kids»-ն առաջին հայալեզու շուրջօրյա մանկական հեռուստաալիքն է, որը հնարավորություն է ընձեռում դիտելու բոլոր ժամանակների լավագույն մուլտֆիլմերն ու հեքիաթները միմիայն հայերեն թարգմանությամբ։ Այն գունեղ, տպավորիչ, ապահով, ուսուցողական բովանդակությամբ հեռուստաալիք է, որը ներառվել է «Ռոստելեկոմի» փաթեթային բոլոր առաջարկներում։ «Շանթ Kids» HD հեռուստաալիքով հեռարձակվելու են՝ • հայկական սիրված մուլտֆիլմեր, • մրցութային հեռուստաշոուներ, • մանկապատանեկան գեղարվեստական ֆիլմեր, • հանրահայտ լիամետրաժ և կարճամետրաժ մուլտֆիլմեր, • «Սոյուզմուլտֆիլմի» ամբողջ տեսադարանը։ Այսպիսով՝ «Շանթ Kids» HD-ի շնորհիվ հեքիաթային հերոսները մանուկների հետ հեռուստաէկրանից կխոսեն հայերեն լեզվով։ Ընկերության Սմարթ հեռուստատեսության եթերով մշտապես հեռարձակվում է բարձր վարկանիշ ունեցող բովանդակություն՝ պարբերաբար թարմացվելով ու համալրվելով լավագույն ժամանակակից հեռուստաալիքներով։ Սմարթ հեռուստատեսության բոլոր ալիքները նույնպես մինչև փետրվարի 15-ը հասանելի կլինեն ընկերության բոլոր բաժանորդների համար։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |