ՀՀ նախագահն ու Mitsubishi Heavy Industries-ի խորհրդի նախագահը խոսել են առաջատար տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունից![]() 22 հունվարի 2020 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ խոսել է Հայաստանում Mitsubishi Heavy Industries-ի առաջատար տեխնոլոգիաների, փորձի կիրառման հնարավորությունների մասին: Նրանք քննարկել են նաև փոխգործակցության հնարավորությունները: Շունիչի Միանագան նաև Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ է: Անդրադառնալով ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությանը, որի նպատակն է զարգացնել նորագույն տեխնոլոգիաները՝ հիմնված արհեստական բանականության, մեծ տեղեկատվության կառավարման և մաթեմատիկական մոդելավորման վրա, զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս ոլորտում կարող են գործակցել։ Նախագահ Սարգսյանը և Շունիչի Միանագան մտքեր են փոխանակել նաև միջուկային վառելիքի և միջուկային թափոնների կառավարման խնդիրների վերաբերյալ: Mitsubishi Group-ն աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից է: Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է աշխարհի առաջատար ընկերությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |