Google Earth. Հայոց ցեղասպանության հուշարձանը «անվանել են» «Թալաաթ փաշայի հուշարձան»27 նոյեմբերի 2008 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Google-ի «Երկիր մոլորակ» (Google Earth) նախագծում Երեւանի Հայոց ցեղասպանության հուշարձանը «անվանել են» «Թալաաթ փաշայի հուշարձան»: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, այդ «լուսանկարը» հավելվել է Google-ի գործընկեր Panoramio կայքի լուսանկարների բազային, որոնք արտացոլվում են նաեւ Google Earth-ում: Այն պատկերի տակ, որտեղ Հայոց ցեղասպանության հուշարձանը «անվանել են» «Թալաաթ փաշայի հուշարձան» դրված է «Ալուկ Դոլմայան» ստորագրությունը, ինչով ակնարկվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Այս սադրիչ լուսանկարի տակ 2008թ. մարտի 12-ի ամսաթիվն է նշված: Այժմ անհրաժեշտ է պարզել, թե ինչպես դա հնարավոր եղավ եւ ով է այդ սադրանքի հեղինակը: Հնարավո՞ր է, որ դա Google Earth-ի կամ Panoramio-ի աշխատակիցն է»,-գրում է Ժան Էքիյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |