ՀՀ նախագահն ու Apple-ի Քուքը քննարկել են ՏՏ ոլորտում գործակցությունը![]() 22 հունվարի 2020 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը և աշխարհահռչակ Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքը քննարկել են ՏՏ ոլորտում գործակցության հնարավորությունը: Հանդիպումը կայացել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում: Նրանք, մասնավորապես, մտքեր են փոխանակել թվային տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում գործակցության հնարավորությունների մասին: Նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է նաև Siemens-ի տնօրենների խորհրդի անդամներ Ռոլանդ Բուշի և Սեդրիկ Նեյկի հետ՝ քննարկելով հնարավոր արդյունավետ գործակցությունն արհեստական բանականության մշակման, մաթեմատիկական մոդելավորման, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտներում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |