ԱՄՆ-ում մարդահամարը կպարզի նաև երկրի հայերի թիվը![]() 23 հունվարի 2020 - 11:05 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում մարդահամար կմեկնարկի, որի շրջանակում կպարզվի նաև երկրում բնակվող հայերի թիվը: Ամերիկայի հայ դատի հանձնախումբը որպես գործընկեր կներկայանա՝ 2020-ի մարդահամարին ամերկիկահայ համայնքի լիարժեք ներկայացվածությունն ապահովելու համար, գրում է Asbarez-ը: Ըստ հանձնախմբի՝ կարևոր է, որ հայերն իրենց տրվող ձևաթղթի ազգային պատկանելիությանը վերաբերող սյունակում նշեն, որ հայ են: ԱՄՆ-ում ապրում է ազգությամբ մոտ 1.5 մլն հայ, այն դեպքում, երբ վերջին մարդահամարի տվյալներով հաշվառվել է 500,000-ը: Կալիֆորնիայում, օրինակ, որտեղ մոտ 1 մլն հայ կա, մարդահամարի տվյալներով գրանցվել է 250,000 մարդ: Սա նշանակում է, որ ամերիկահայ համայնքը կորցնում է տասնյակ միլիոնավոր դոլարներ, որը կարող էր հատկացնել պետությունը՝ հանրային կարիքների ֆինանսավորման համար: Այդ ռեսուրսները կարող են ծախսվել հայկական դպրոցներում կրթական ծրագրերի, համայնքում առողջապահական և բժշկական ծառայությունների ֆինանսավորման, հայոց լեզվի պահպանման վրա: 2020-ի մարդահամարը ԱՄՆ պատմության մեջ 24-րդը կլինի և առաջինը, որին առաջարկվում է մասնակցել նաև օնլայն կամ հեռախոսով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |