Իրանը նոր դեսպան ունի ՀՀ-ում

Իրանը նոր դեսպան ունի ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Հայաստանում Իրանի նոր դեսպան է նշանակվել Աբաս Զոհուրին: Ինչպես Twitter-ի միկրոբլոգում տեղեկացնում է Երևանում Իրանի դեսպանությունը՝ նորանշանակ դեսպանը և նրա 12 այլ գործընկեր հունվարի 21-ին հանդիպել են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։

Իրանի նախագահն ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև տնտեսական կապերի զարգացման կարևորությունը։

Աբաս Զոհուրիից առաջ ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին էր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---