ԱԺ խոսնակը կարգապահական տույժ է կիրառել Ալեն Սիմոնյանի հանդեպ

ԱԺ խոսնակը կարգապահական տույժ է կիրառել Ալեն Սիմոնյանի հանդեպ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նիստի ժամանակ կարգապահական տույժ` նախազգուշացում է կիրառել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հանդեպ:

«Ինքը գիտի՝ ինչի համար»,-հավելել է Միրզոյանը:

Ալեն Սիմոնյանն այդ պահին տեղում չէր, թեև նիստերի դահլիճում էր:

Հունվարի 22-ի նիստում նախազգուշացում է ստացել նաև ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի հետ վիճաբանությունից հետո: Մարուքյանն ասել է, որ ԱԺ խոսնակը միակողմանի է կիրառում տույժերը:

Հունվարի 21-ին Միրզոյանը կարգապահական տույժի է ենթարկել նաև ԲՀԿ խմբակցությունից 4 պտագամավորի՝ զրկելով նրանց մինչև օրվա ավարտը նիստին մասնակցելու իրավունքից:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---