Նախարար. ՀՀ ժամանողների ջերմությունը չափվում է, սահման փակելու կարիք չկա22 հունվարի 2020 - 17:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սահմանին ժամանող ուղևորների ջերմությունը չափում են, ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Չինաստանում տարածվող կորոնավիրուսի նոր տեսակին: Նա նշել է, որ այս պահին խնդրահարույց որևէ դեպք չի գրանցվել: Արդեն ուժի մեջ է մտել Հայաստանի և Չինաստանի քաղաքացիների համար վիզայի պահանջը չեղարկող օրենքը: «Սահման փակելու կամ ուղևորահոսք սահմանափակելու կարիք այս պահին չկա: Եթե կարիք լինի ՀՀ-ում որևէ միջոցառում ձեռնարկելու, անպայման կանենք»,- ասել է նախարարը՝ հորդորելով հետևել պաշտոնական հայտարարություններին: Թորոսյանը նշել է նաև, որ հիվանդության մեկ դեպք ԱՄՆ-ում է գրանցվել: «Հայտնի վիրուսի տեսակ է, բայց ոչ հայտնի են թատեսակ: Հատուկ բուժման տեսակ չկա, մնացած վիրուսների պես է բուժվում: Փորձ է արվում պատվաստանյութ ստեղծել այդ անհայտ ենթատեսակի համար»,- ասել է նախարարը: 2019-ի դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները հայտնել էին Ուխան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի դեպքերի մասին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ երկրում տարածված նոր վիրուսը դասվում է կորոնավիրուսների շարքին: Հունվարի 22-ի դրությամբ երկրում արդեն մահվան 9 դեպք է գրանցվել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել |