Ձմեռային անվադողեր չունենալու համար առաջարկվում է տուգանել23 հունվարի 2020 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունն առաջարկում է նոր տուգանքներ սահմանել ձմռանը ամառային անվադողերով երթևեկելու համար: Առաջարկությունը ներկայացվել է Կառավարությանը: Օրենսդրական նոր նախաձեռնությամբ նախատեսվում է ձմռան ամիսներին առանց ձմեռային անվադողերի երթևեկող վարորդներին տուգանել 20,000 դրամով: Տաքսիների համար տուգանքը 5000 դրամով ավելի կլինի, հայտնում է Sputnik Արմենիան: Առաջարկվում է 5000 դրամով տուգանել նաև նույն ժամանակահատվածում առանց մոտակա լուսային լապտերները միացնելու երթևեկողներին: ԱԺ-ում ընդունվելու դեպքում օրինագիծն ուժի մեջ կմտնի 2020-ի դեկտեմբերի 1-ից։ Օրենքի նախագծում որպես ձմեռային սահմանվել է դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածը։ Ոստիկանության առաջարկը Կառավարությունում ընդունվել է առանց զեկուցման և քննարկումների։ Նախագիծը կներկայացվի ԱԺ քննարկմանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է Սուրեն Պետրոսյանին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» |