«Էրեբունի պլազայում» կրակոցներ են հնչել23 հունվարի 2020 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը Երևանի «Էրեբունի պլազայում» կրակոցների մասին ահազանգ է ստացել, PanARMENIAN.Net ին ասացին կառույցի լրատվականից։ «Այս պահին դեպքի վայրում օպերատիվ խմբեր են աշխատում», - ասացին ոստիկանությունից։ Հարցին՝ արդյոք կրակողը շենքի ներսում է, թե՝ ոչ, լրատվականում չպատասխանեցին: Ոստիկաններն արդեն շրջափակել են տարածքը, ոչ ոքի չի թույլատրվում ներս ու դուրս անել: Տեսանյութ է հրապարակվել, որն արվել է շենքի ներսում:
Aysor.am-ի նախնական տեղեկություններով՝ կրակոցներ արձակած անձը վնասազերծված չէ ու գտնվում է շենքի ներսում: Շենքում, ի թիվս այլ գրասենյակների, գտնվում է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը: Նրա կողմնակիցներից Արմեն Մինասյանի խոսքով՝ տեղեկություններ ունեն, որ կրակոցները եղել են հենց այդ գրասենյակի շրջակայքում և իրենց են վերաբերվել: Դեպքի վայրում են ԱԱԾ պետի ու ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ Էդուարդ Մարտիրոսյանն ու Արման Սարգսյանը: Նյութեր թեմայով. Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |