«Էրեբունի պլազա» զենքով ներխուժած անձը վնասազերծվել է (Վիդեո)![]() 23 հունվարի 2020 - 16:55 AMT PanARMENIAN.Net - «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն զենքով ներխուժած անձը վնասազերծվել է: Տղամարդը՝ ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է Ոստիկանություն, հայտնում են կառույցի մամուլի ծառայությունը: Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։ YerevanToday-ը նաև տեսանյութ է հրապարակել՝ արված շենքից:
Ժամը 14.40-ին Ոստիկանությունն ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազայում» զինված անձ կա, որը կրակում է։ Դեպքի վայր էին մեկնել կառույցի ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։ Ղեկավարները՝ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ էին վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո վերջինս հանձնել էր հրազենը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |