Չինաստանում 1 շաբաթում նոր հիվանդանոց կկառուցեն կորոնավիրուսով հիվանդների համար (վիդեո) 24 հունվարի 2020 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Չինաստանը որոշել է մեկ շաբաթում հատուկ հիվանդանոց կառուցել Ուխանում՝ մահացու կորոնավիրուսով հիվանդների համար։ Այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական CCTV հեռուստատեսությունը։ Նշվում է, որ Ուխանում, որը համարվում է վիրուսի օջախը, սկսվել է 1000 հիվանդատեղով հիվանդանոցի կառուցումն այդ ախտորոշմամբ հիվանդների համար, գրում է Lenta.ru-ն։ Հաստատությունը կառուցվում է Պեկինի հիվանդանոցի նմանությամբ, որը նույն ժամկետում ստեղծվել էր 2003-ին ատիպիկ SARS թոքաբորբի դեմ պայքարելու համար։ Մոտ 25,000 քմ մակերեսով շենքի կառուցումն Ուխանում նախատեսվում է ավարտել փետրվարի 3-ին։ Չինաստանի Հուբեյ գավառում Ուխանը ներառյալ 12 քաղաք են փակել կորոնավիրուսի նոր տիպի տարածման պատճառով: Տրանսպորտային հաղորդակցությունը դրանցում ժամանակավոր կասեցվել է: Դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները հայտնել էին Ուխանում անհայտ ծագման թոքաբորբով հիվանդացության մասին: Փորձագետները նախնական տեսակետ էին հայտնել, որ դրա հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակն է: Հիվանդների թիվը հասել է 617-ի. մեծ մասը՝ 444 դեպք, գրանցվել է Հուբեյ գավառում: Այս նույն վայրում են արձանագրվել նաև բոլոր 17 մահացու դեպքերը: Նյութեր թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |