Հայոց ցեղասպանություն. Թուրքիան դարձյալ սպառնում է ԱՄՆ-ին27 նոյեմբերի 2008 - 18:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ հայկական կազմակերպությունները կոնկրետ քայլեր են ձեռնարկել, որպեսզի ԱՄՆ նորընտիր նախագահ Բարակ Օբաման իր ապրիլի 24-ի ելույթում պաշտոնապես ճանաչի 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyet թերթը, ԱՄՆ հայկական լոբբին վերսկսում է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ԱՄՆ Կոնգրեսում անցկացնելու փորձերը 2009թ. փետրվարին: Բացի այդ, համաձայն հրապարակման, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներն անում են ամեն ինչ, որպեսզի այն քաղաքական գործիչները, որոնք հանդես չեն գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, չմտնեն ԱՄՆ նոր վարչակազմի մեջ:Թուրք բարձրաստիճան պաշտոնյան, որը ցանկացավ անհայտ մնալ, հայտնել է, որ պաշտոնական Անկարան կնախաձեռնի «բոլոր անհրաժեշտ միջոցառումները ԱՄՆ հայկական կազմակերպությունների նման գործողությունների կանխման համար»: «Հայկական կազմակերպություններին չի հաջողվի այդպես հեշտ իրականացնել իրենց մտադրությունները: Մենք անգամ կարող ենք ԱՄՆ-ին մերժել Իրաքում եւ Աֆղանստանում մեր օբյեկտներն օգտագործելու հարցում»,- հայտնել է պաշտոնյան: Ինչպես հաղորդում է թերթը, Թուրքիայի շատ պաշտոնական անձինք գտնում են, որ Բարակ Օբաման կփոխի ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, մասնավորապես Իրաքի եւ Աֆղանստանի հանդեպ եւ դժվար թե կցանկանա խնդիրներ ստեղծել Թուրքիայի հետ: Նրանց գնահատականներով, Հիլարի Քլինթոնի նշանակումը ԱՄՆ ԳԼխավոր քարտուղար դրական կանդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |