Տիեզերագնացներն առաջին անգամ թխվածքաբլիթներ են պատրաստել տիեզերքում25 հունվարի 2020 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Աստղագնացներ Քրիստինա Կոխն ու Լուկա Պարմիտանոն պատմության մեջ կմտնեն որպես տիեզերքում առաջին անգամ թխվածքաբլիթ պատրաստած տիեզերագնացները, գրում է Meduza-ն։ Դեկտեմբերի վերջին, Սուրբ Ծննդյան տոներից առաջ, նրանք 5 թխվածքաբլիթ են պատրաստել, սակայն ուտել չեն կարողացել, քանի որ պետք է ուղարկեին Երկիր՝ SpaceX կապսուլայով։ Պարզվել է, որ տիեզերքում բլիթներ պատրաստելու համար ավելի շատ ժամանակ է հարկավոր, քան Երկրի վրա, որտեղ այդ գործողությունը մոտ 20 րոպե է տևում՝ Ցելսիուսի 150 աստիճանում։ Առաջին տիեզերական թխվածքաբլիթը վառարանում պահել են մոտ 25 րոպե, սակայն խմորը հում է մնացել։ Երկրորդը պահել են 75 րոպե՝ ավելի լավ է ստացվել, բայց միևնույն է, այն չէր։ Հաջորդ բլիթները թխելու համար ավելի երկար են պահել վառարանում։ 4-րդ և 5-րդ բլիթները, որոնք ամենահաջողն էին տեսքից, թխել են 120 և 130 րոպե։ Թխվածքաբլիթներով կապսուլան Երկիր է հասել հունվարի 7-ին, սակայն արդյունքների մասին հայտարարվել է միայն 2 շաբաթ անց։ Դրանք մանրակրկիտ ուսումնասիրվել են լաբորատորիայում՝ իմանալու համար, թե արդյոք տիեզերքում պատրաստված բլիթները վնասակար չեն։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |