Մխիթար Հայրապետյանը խոսել է կիպրոսցի գործչի հետ, որին Բաքուն պահանջում է արտահանձնել

Մխիթար Հայրապետյանը խոսել է կիպրոսցի գործչի հետ, որին Բաքուն պահանջում է արտահանձնել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել և իր զորակցությունը հայտնել Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսին, որին Բաքուն պահանջում է արտահանձնել։

Ադրբեջանի իշխանությունները դիմել են Կիպրոսի կառավարությանը՝ ձերբակալելու և արտահանձնելու հայ ժողովրդի բարեկամ, Եվրախորհրդարանի նախկին պատգամավորին։

Այդ մասին ասվում է Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

«Ակնհայտ է, որ գործ ունենք ադրբեջանական հիստերիայի՝ մեզ արդեն քաջածանոթ հերթական դրսևորման հետ. սկսած 2015 թվականից նույն խնդրանքով պաշտոնական Բաքուն քանիցս դիմել էր Ինտերպոլին՝ ձերբակալելու Արցախ այցելած կիպրացի գործչին, սակայն մերժում էր ստացել:

Որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ ստեղծված իրավիճակը մանրամասն քննարկել եմ կիպրացի գործընկերոջս՝ Նիկոս Տորնարիդիսի հետ»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է նաև, որ նման սկզբունքային, ճշմարտության համար պայքարող և դժվարություններից երբեք չվախեցող քաղաքական գործիչները ոչ միայն սեփական երկրի, այլև մյուս ժողովուրդների համար լավ օրինակ են։

«Դե իսկ Ադրբեջանում պիտի հիշեն՝ երկրի ներքին խնդիրներից հասարակությանը շեղելու խղճուկ փորձերը երկարաժամկետ կտրվածքով ոչ մի արդյունք չեն տալու»,- գրել է Հայրապետյանը:

Էլենի Թեոխարուսը եղել է Եվրոպայի Խորհրդարանի ԵԺԿ խմբակցության և Եվրոպական դեմոկրատների անդամ, Եվրախորհրդարանում ԵԺԿ Կիպրոսի պատվիրակության խմբակցության ղեկավարը և մշտապես սատարել է Արցախին և նրա ժողովրդի պայքարին, նաև միջազգային ատյաններում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---